Մենք առաջարկում ենք նոր հնարավորություններ՝ հույսով ետ վերադարձի համար.

Մեր աշխատաձևը

Solid Road-ի հավելյալ աջակցությունը ձեզ և ձեր ընտանիքին ընձեռում է նոր հնարավորություններ ձեր երկրում հուսալի ապագա կառուցելու համար.  Մենք աշխատում ենք հետևյալ ձևով ետ վերադառնալու հարցում ձեզ օգնելու համար.

Ծանոթացման զրույցներ

Եթե դուք ցանկանում եք կամավոր ետ վերադառնալ, ապա մենք ձեզ հետ անցկացնում ենք ծանոթացման զրույցներ:
Այս զրույցների ընթացքում մենք պատմում ենք այն մասին, թե մենք ձեզ ինչով կարող ենք օգնել: Իսկ դուք կարող եք մեզ՝ ետ վերադառնալու հետ կապված հարցեր տալ:
Մենք հավաքագրում ենք ձեր անձնական տվյալները, ինչպես նաև ձեր ցանկությունները կապված կացարանի և բնակության վայրի հետ, աշխատանքային փորձը, կրթությունը: Խոսում ենք այն մասին, թե դուք ինչ դասընթացի եք ուզում/կարող եք մասնակցել և քննարկում ենք, թե ձեզ ինչպիսի օգնություն է անհրաժեշտ վերաինտեգրման համար:
Մենք միասին քննարկում ենք, թե դուք ինչ դասընթացի եք ուզում/կարող եք մասնակցել և, թե որ դասընթացն է համապատասխանում ձեր տաղանդներին և աշխատանքային փորձին:
Ծանոթացման զրույցներից հետո մենք որոշում ենք, թե դուք կարող եք գրանցվել մեր ետ վերադառնալու ծրագրին մասնակցելու համար:

Քոուչինգի զրույցներ

Մենք անցկացնում ենք քոուչինգի զրույցներ մեր մասնակցների հետ:
Քոուչինգի զրույցների ընթացքում մենք անդրադառնում ենք հետևյալ թեմաներին.
Իրավիճակը ձեր երկրում
Գործողությունների պլանի մշակում
Ետ վերադառնալու պրոցեսի խոչընդոտներ ու դրանց հաղթահարման եղանակներ
Ճամփորդական փաստաթղթերի համար դիմելու գործընթաց
Դասընթացների և/կամ բիզնես պլանի ընթացքը

Առաջարկվող մասնագիտական և բիզնեսի դասընթացներ

Մենք մասնակիցներին առաջարկում ենք մասնագիտական և բիզնեսի անվճար դասընթացներ:
Դասընթացները տևում են առավելագույնը 12 շաբաթ և անց են կացվում Նիդերլանդների տարբեր վայրերում և ոչ թե մեր գրասենյակում:
Դասընթացները վարում են Solid Road-ի կողմից հրավիրված մասնագետները:

Աջակցություն վերաինտեգրման ընթացքում

Solid Road-ը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում գտնվող գործընկեր կազմակերպությունների հետ՝ իր մասնակիցներին վերաինտեգրման հարցում աջակցելու համար:
Մեր գործընկեր կազմակերպությունը ձեզ կաջակցի վերաինտեգրման գործընթացի ժամանակ և սերտ կապ կպահպանի Solid Road-ի հետ:
Զրույցների (3) օգնությամբ մեր գործընկեր կազմակերպությունը կնպաստի ձեր վերաինտեգրմանը և Solid Road-ին կտեղեկացնի ձեր վերաինտեգրման մասին:

Առաջարկվող

դասընթացներ

Ֆինանսական

օգնություն