Մասնագիտական և բիզնեսի անվճար դասընթացներ ետ վերադարձողների համար

Մասնակցի՛ր նաև Solid Road-ի դասընթացին

Solid Road-ի կողմից առաջարկվող անվճար դասընթացները անց են կացվում Նիդերլանդների տարբեր վայրերում և բաղկացած են 4-ից 12 շաբաթ տևող տարբեր մասնագիտական և բիզնեսի դասընթացներից:
Դասընթացը լավ արդյունքով ավարտող անձիք, ստանում են վկայական:
Solid Road-ի դասընթացների նպատակն է մասնակիցներին որևէ մասնագիտություն սովորեցնել, որի շնորհիվ նրանք կարող են իրենց երկրում որպես անհատ ձեռներեց իրենց ապահովել ապրուստի միջոցներով: Կամ էլ կարող են աշխատանքի անցնել իրենց սովորած մասնագիտությամբ:
Մասնագիտական դասընթացների մասնակիցները իրենք են որոշում, թե որ մասնագիտության դասընթացին կամ տվյալ դասընթացի ո՞ր մասին են ուզում մասնակցել:
Բիզնեսի դասընթացի ժամանակ մասնակիցները սովորում են բիզնեսի հիմնավորված պլան կազմել և իրենց դասախոսի հետ միասին փնտրում են բիզնեսի թարմ գաղափարներ:
Բիզնեսի դասընթացներն անց են կացնում բիզնեսի կառավարման մասնագետները, որոնք քաջատեղյակ են դասընթացի մասնակիցների երկրի իրավիճակին:

Մեր բիզնեսի դասընթացները

Բիզնեսի դասընթացի ժամանակ մասնակիցները սովորում են.

Նկարագրել ապագա հաճախորդներին. ովքեր են հաճախորդները, ինչի կարիք ունեն, ինչպես կարելի է նրանց գրավել ( ինչպիսի միջոցներով):
Հանրային հարաբերությունների ի՞նչպիսի միջոցներ կարող են կիրառվել հաճախորդներին գրավելու համար:
Ի՞նչպիսի տնտեսական, քաղաքական առաջընթացներ կան ձեր երկրում, որոնք պիտի հաշվի առնվեն ձեռնարկության կողմից:
Կազմել ներդրումային պլան, որպեսզի ձեռնակությունը կայուն և ֆինանսապես առողջ լինի:

    Solid Road-ի մասնագիտական դասընթացները

    Մենք առաջարկում ենք ձեզ հետևյալ մասնագիտությունները սովորել.

    Գրաֆիկական դիզայներ

    Գրաֆիկական դիզայները զբաղվում է տպագրված և համակարգչային նյութերի ձևավորմամբ կամ ստեղծում է պատկերներ և տեքստեր տարբեր լրատվամիջոցների համար: Ինչպես օրինակ՝ բրոշյուրներ, գովազդներ, աֆիշաներ, բուկլետներ, գրքի կազմեր և վեբ էջեր: Գրաֆիկական դիզայները կարող է նաև կայքի ֆիրմային ոճ կամ լոգո նախագծել:

    Վեբ դիզայներ

    Վեբ դիզայներները ստեղծում են վեբ կայքեր և կայքերի տեսքի ֆիրմային ոճեր: Գոյություն ունեցող կայքերի համար նրանք նախագծում են նոր ֆիրմային ոճ կամ ավելացնում են ձևավորման նոր էլեմենտներ:

    Խոհարար

    Խոհարարը մի անձ է, որը սննդամթերքից մասնագիտական ձևով կերակուր է պատրաստում:

    Հացթուխ/հրուշակագործ

    Հացթուխհրուշակագործները կարող են ինչպես օրինակ հաց թխել, այնպես էլ խմորեղեն, տորթեր և հրուշակեղեն պատրաստել: Մասնագիտական դասընթացի ժամանակ մասնակիցը կարող է հացթուխհրուշակագործի մասնագիտության  տաբեր ոլորտներին ծանոթանալ և այդ մասնագիտության մեջ հմտանալ:

    զբաղվում

    Վարսահարդարը զվաղվում է հաճախորդների մազերի խնամքով, մեծ մասամբ մազերը կտրելով, խուզելով, լվանալով, գունաթափելով, ներկելով և/կամ մազերը հարդարելով: Դասընթացի մասնակցի ժամանակից և  ցանկություններից կախված՝ մասնակիցը կարող է մասնագիտանալ վարսահարդարի մասնագիտության մի կամ մի քանի ոլորտներում:

    Դերձակ

    Դերձակի աշխատանքը բաղկացած է հատկապես հագուստի չափը հարմարեցնելուց, հագուստի ձևավորումից և վերանորոգումից: Դերձակներն աշխատում են կարի արհեստանոցում, հագուստի վերանորոգման արհեստանոցում կամ ձեռնարկությունում, որը հագուստ է կարում, վերանորոգում կամ ձևափոխում: Բայց կան նաև բավականին շատ դերձակներ, որոնք տանն են աշխատում: Դերձակները կարող են օգնել հագուստը մոդելավորողներին հիմքային գծագրեր պատրաստելու գործում:

    Հագուստի դիզայներ

    Հագուստի դիզայները զբաղվում է հագուստի ստեղծման և մոդելավորման խնդիրներով: Դա կարող է ինչպես սպիտակեղեն, այնպես էլ երեկոյան զգեստ լինել, առօրյա հագուստ կամ շքեղ, տոնական զգեստ: Այս դասընթացի ժամանակ մասնակիցը սովորում է հագուստի նախագծում, մոդելավորում և նմուշի պատրաստում:

    Ֆլորիստ-դիզայներ

    Այս մասնագիտական դասընթացի ժամանակ մասնակիցները ձեռք են բերում հատուկ մասնագիտական գիտելիքներ ծաղիկների և բույսերի մասին: Ֆլորիստդիզայնների մասնագիտական գիտելիքների կարևոր բաղադրիչներից մեկն է՝ ծաղիկների կոմպոզիցիա պատրաստելը:

    Ավտոմեքենայի մեխանիկ

    Ավտոմեքենայի մեխանիկը ( կամ ավտոմեքենայի տեխնիկը) տեխնիկական կրթություն ստացած անձ է, որը զբաղվում է ավտոմեքենայի (և նրա պահեստամասերի) սպասարկման, խնամքի և վերանորոգման հարցերով: Նա  աշխատում է մեծ մասամբ ավտոսպասարկման կամ մեքենայի վաճառքի կետերում: Ավտոմեքենայի մեխանիկները սպասարկում են նաև այլ տեսակի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են օրինակ մոտորային հեծանիվները և մոպեդները:

    Եռակցող/զոդող

    Եռակցողները կարող են աշխատել նավաշինարարության, շինարարության վրա կամ մեկ ուրիշ ձեռնարկությունում, որտեղ տեխնիկական սարքեր և մետաղյա ապրանքներ (պահեստամասեր) են արտադրում կամ շահագործում:

    Փականագործ-սանտեխնիկ

    Փականագործսանտեխնիկները սանիտարական տեխնիկայի տեղադրման, սպասարկման մասնագետներ են: Կարևոր է, որպեսզի փականագործսանտեխնիկը իմանա, թե ինչպես են, ինչպես օրինակ կոյուղու և ջրամատակարարման համակարգերը կառուցվում, որպեսզի հետագայում այդ համակարգերի տեղադրման հետ կապված խնդիրներ չառաջանան:

    Էլեկտրիկ

    Էլեկտրիկը կատարում է էլեկտրական սարքավորումերի տեղադրման, մոնտաժման և տեխսպասարկման աշխատանքներ: Էլեկտրիկը հոգում է այն մասին, որ էլեկտրականությունը անվտանգ ձևով մատակարարվի  և էլեկտրական սարքերն ու  սարքավորումներն անվտանգ օգտագործվեն:

    շինարարության

    Որմնադիրները պատեր և միջնապատեր են շարում է: Որմնադիրը շարում է օրինակ տների կամ գրասենյակների ներսի և/կամ դրսի պատերը: Իր աշխատանքի ընթացքում որմադիրն օգտագործում է աղյուս, որմնադրության հավանգ, արհեստական քարեր և այլ: Որմադիրները կարող են շինարաության տարբեր ոլորտներում աշխատել:

    Հյուսն

    Հյուսնը զբաղվում է փայտյա շինվածքամասեր պատրաստելով: Փայտյա շինվածքամասերի օրինակներ են՝ պատուհանի փայտյա շրջանակները, տարբեր տեսակի կահույքը, տանիքների հենարանները:

    Անասնապահ, ֆերմեր

    Ֆերմերը կամ անասնապահը իր ապրուստը վաստակում է անասնապահությամբ կամ գյուղատնտեսությամբ զբաղվելով:

    Եթե ցանկանում եք մասնակցել մի դասընթացի, որի անունը վերևում նշված չէ, ապա կարդացեք լրացուցիչ տեղեկությունները՝ սեղմելով Լրացուցիչ տեղեկություններ կոճակը