Ետ վերադարձած անձանց պատմություններ

Արմինը հպարտ է իր պատրաստած լոգոյով

Արմինը միշտ էլ հետաքրքրվում էր համակարգիչներով: Հայաստան վերադառնալու նախապատրաստման շրջանակներում Solid Road-ը Արմինի համար գրաֆիկական դիզայների դասընթաց կազմակերպեց: Դասընթացն անցկացվեց Նիդերլանդներում: Չնայած այն բանին, որ Արմինը լավ հոլանդերեն չէր խոսում, նա շատ լավ հասկանում էր գրաֆիկական դիզայների ծրագիրը: Նա ոչ միայն շատ արագ տիրապետեց տարբեր տեխնոլոգիաներին , այլև պարզվեց , որ նա ոսկերչական ճշգրտությամբ կարող է աշխատել: Իր ավարտական քննության համար նա նիդերլանդական շինարարական աշխատանքներ իրականացնող ձեռնարկության համար լոգո և նոր ֆիրմային ոճ ստեղծեց: Արմինը դրանով շատ էր հպարտանում: Հայաստան վերադառնալիս նա իր հետ տարավ իր աշխատանքի պորտֆելը՝ գրաֆիկական դիզայնի իր պատրաստած բոլոր աշխատանքներով: Այս ձևով նա գործատուներին կարող էր ցույց տալ, թե ինքը ինչ կարող է անել: Նա հիմա Հայաստանում աշխատանք է գտել:

Նյութի աղբյուր՝ Solid Road

Պարզվեց, որ Ամադուն տաղանդավոր կահույքագործ է

Ամադուն Մալիում հյուսն էր: Նիդերլանդներում նա երկար տարիներ ապրել էր ապաստանյալների համար հատկացված կենտրոնում և իր մասնագիտությամբ չէր աշխատել: Իր Մալի վերադառնալու կապակցությամբ նա մասնակցեց Solid Road-ի կազմակերպած հյուսնագործության արագացված դասընթացին, որի ժամանակ նա սովորեց տարբեր տեսակի կահույք պատրաստել: Ամադուն անչափ սիրեց իր նոր աշխատանքը: Պարզվեց նաև, որ նա տաղանդավոր կահույքագործ է: Նա մեծ ուշադրություն էր դարձնում կահուքի պատրաստման ամենփոքր մանրուքներին և աշխատում էր մեծ ճշգրտությամբ: Նա ուրախանում էր հայտնաբերված իր նոր տաղանդով և հպարտանում իր պատրաստած կահույքով: Մալի վերադառնալուց հետո, Solid Road-ի կոնտակտային անձի օգնությամբ՝ նա Մալիում սկսել է հյուսնագործության իր սեփական բիզնեսը:

Նյութի աղբյուր՝ Solid Road

Մարիան գույնի ու կոմպոզիցիայի հրաշալի ճաշակ ունի

Մարիան Հայաստանում համալսարանական կրթություն էր ստացել: Բայց նրա երազանքն էր հարսանիքների և տարբեր առիթների համար ծաղիկների գեղեցիկ կոմպոզիցիաներ պատրաստել: Նրա Հայաստան վերադառնալու շրջանակներում՝ Solid Road-ը Մարիայի համար կազմակերպեց ֆլորիստ – դիզայների ինտենսիվ դասընթաց: Հենց առաջին օրվանից Մարիայի կոմպոզիցիաներ պատրաստելու տաղանդը մեծ տպավորության թողեց նրա դասախոս, վարպետ ֆլորիստ-դիզայների վրա: Շատ արագ ակնհայտ դարձավ, որ Մարիան ծաղիկներից գեղեցիկ և բարդ կոմպոզիցիաներ կարող է պատրաստել: Ավելին , պարզվեց, որ նա գույնների համադրության և կոմպոզիցիաների կազման սքանչելի ճաշակ ունի:
Երեք ամսվա ընթացքում Մարիան՝ իր կանաչ մատներով և (կամ ինչպես հայերն են ասում) ոսկե ձեռքերով ֆլորիստ-դիզայների հրաշալի տիրապետեց այս մասնագիտությանը: Նա իր ընտանիքով վերադարձավ Հայաստան և Հայաստանում ֆլորիստ-դիզայների աշխատանք գտավ:

Նյութի աղբյուր՝ Solid Road

Տերենսը վերագտավ իր սերը թռչնաբուծության նկատմամբ

Տերենսը Ուգանդայում զբաղվում էր հավաբուծությաբ: Ուգանդա վերադառնալուց առաջ, նա Solid Road-ի օգնությամբ իր պրակտիկան անցկացրեց նիդերլանդական օրգանական հավաբուծական ֆերմայում: Տերենսը վերագտավ իր սերը թռչնաբուծության նկատմամբ: Իր պրակտիկայի վերջում նա ասաց. ՛՛դուք սերմ ցանեցիք իմ սրտում, ես այն հետս Ուգանդա կտանեմ՛՛: Մեր՝ Ուգանդայում գտնվող գործընկեր կազմակերպությունը հիանալի ձևով օգնեց Տերենսին իր վերաինտեգրման ընթացքում: Մեր գործընկեր կազմակերպությունը Տերենսի հետ միասին գնեց հավաբուծական ֆերմայի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Տերենսը մեկ ամսվա մեջ իր նախկին բնակավայրում կառուցեց իր սեփական հավաբունը: Տերենսը հիմա լավ է: Հավի ճտերը մեծանում, դառնում են հասուն հավեր, ձվեր են ածում, որոնք Տերենսը վաճառում է: Այս ձևով նա կարողանում է իրեն ապահովել ապրուստի միջոցներով: Բացի հավաբուծարան ֆերմայի համար գնված սարքավորումներից, Տերենսը իր ստացած վերաինտեգրման գումարի մի մասով Նիդերլանդներում գնել էր նաև արևի էներգիայով աշխատող գեներատոր, գյուղատնտեսական մեքենա և գործիքներ: Solid Road-ի օգնության շնորհիվ այս ապրանքները ինքնաթիռով Ուգանդա տեղափոխվեցին:

Նյութի աղբյուր՝ Solid Road

 Մեկնման ու ետ վերադարձի ծառայությունը ՌԲԲ մրցանակի դափնեկիր է

Մեկնման և ետ վերադարձի ծառայությունը (DT&V ) Ռայսբրեյդ Բենչմարկ գրուպի ՌԲԲ 2019 մրցանակի երեք դափնեկիրներից մեկն է: Մրցույթին մասնակցող 11 ծրագրերից հաղթող է ճանաչվել ՛՛ Համագործակցենք հեռանկարով վերադարձի համար՛՛ ծրագիրը: Մեկնման և ետ վերադարձի ծառայության առաջադրանքն է օգնել այն օտարերկրացիներին, որոնք Նիդերլանդներում բնակվելու իրավունք չունեն, օրինական կերպով և արժանապատվորեն ետ վերադառնալ: Մեկնման և ետ վերադարձի ծառայության մասին խոսելիս մարդիկ հաճախ չեն մտածում այն մասին, որ այստեղ խոսքը գնում է ոչ միայն քաղաքականության, օրենքի պաշտպանության և վարքի վրա ազդելու, այլ օգնություն ցույց տալու մասին: Այս ծառայությունը համագործակցում է ներքին և ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Այս աշխատաձևի ցայտուն օրինակ է հանդիսանում Solid Road-ի ետ վերադարձի The Green Way նախագիծը: Այս ետ վերադարձի նախագիծը նախատեսված է մասնավորապես հայերի համար: